Մեծ Բրիտանիայի առևտրային դեֆիցիտը եռամսյակում աճել է 2.8 միլիարդ դոլարով

Մեծ Բրիտանիայի առևտրային դեֆիցիտը եռամսյակում աճել է 2.8 միլիարդ դոլարով

Մեծ Բրիտանիայի առևտրային դեֆիցիտը այս տարվա սկզբին աճել է ավելի շատ, քան ակնկալում էին փորձագետները՝ գազի և նավթի համաշխարհային գների աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրության գրասենյակը:

«Ապրանքների և ծառայությունների ընդհանուր առևտրի դեֆիցիտը 2024-ի հունվարի վերջին երեք ամսում աճել է 2.2 միլիարդ ֆունտով (2.8 միլիարդ դոլար) մինչև 13.8 միլիարդ ֆունտ (17.6 միլիարդ դոլար): Նշվում է, որ թվերն արձանագրվել են Շվեդիայից զտված նավթի և Նորվեգիայից հում նավթի ներմուծման աճի ֆոնին։

Այնուամենայնիվ, չկա որևէ ապացույց, որ իրավիճակը Կարմիր ծովում, որտեղ հարձակումներ են լինում Իսրայելի հետ կապված առևտրային նավերի վրա, ազդեցություն է ունեցել Մեծ Բրիտանիայի տնտեսական գործունեության վրա: Գերատեսչությունն աճող դեֆիցիտը հիմնականում պայմանավորում է ծառայությունների ոլորտում արտահանման զգալի անկմամբ:

2023 թվականի վերջին Մեծ Բրիտանիայի առևտրային դեֆիցիտը կազմել է 37 միլիարդ ֆունտ (47 միլիարդ դոլար):

Աղբյուրը՝   b24.am