Ինչքա՞ն գումար կվերադարձվի պետբյուջեից հիփոթեքային վարկերի տոկոսավճարների գծով 2024 թվականին

Ինչքա՞ն գումար կվերադարձվի պետբյուջեից հիփոթեքային վարկերի տոկոսավճարների գծով 2024 թվականին
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով հարկատուներին վերադարձնել 71 միլիարդ 965 միլիոն դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված հարկային եկամուտների շուրջ 3%-ը։ Այս մասին տեղեկանում ենք ACSES վերլուծական կենտրոնից։ 
2024 թվականին հիփոթեքային վարկերի վճարված տոկոսների գումարների չափով հարկատուներին պետական բյուջեից վերադարձվելիք գումարները նախորդ տարվա համեմատ կաճեն 39%-ով կամ 20 միլիարդ դրամով։
 Ընդհանուր առմամբ 2015 թվականին՝ հիփոթեքային վարկի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձման ծրագրի մեկնարկից ի վեր, ծրագրից օգտվող քաղաքացիներին պետական բյուջեից վերադարձվել է 141 միլիարդ դրամ իսկ ծրագրից օգտվողների թիվը 2023 թվականին կազմել է 38 հազար 911։