Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրներ ներկայացնող կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ

Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրներ ներկայացնող կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ
ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակում նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրներ ներկայացնող կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:
Նախարարի գլխավորած պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (UN Women) գլխավոր քարտուղարի օգնական և գործադիր տնօրենի տեղակալ Քիրսի Մադիին։
 Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են կանանց հիմնահարցերի ոլորտում համագործակցության ուղղություններին․ շարունակվել են Հայաստանում կառույցի գրասենյակի ստեղծման շուրջ քննարկումները։
Ընդգծելով հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց ակտիվ ներգրավվածության ու որոշումների կայացման գործընթացում նրանց հավասար մասնակցության ապահովման կարևորությունը՝ կարևորվել է այս ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը։
Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային բարեփոխումներն ու սահմանված առաջնահերթությունները՝ նշելով, որ ՀՀ կառավարության քաղաքականության առանցքում շարունակում է լինել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնց շրջանակում կանանց հնարավորություն է տրվում նաև զարգացնել մասնագիտական հմտություններն ու ձեռք բերել կայուն զբաղվածություն։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ քայլեր իրականացնել համագործակցության ընդլայնման ուղղությամբ։