Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի իրավահավասարության նախարար Կատարզինա Կոտուլայի հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի իրավահավասարության նախարար Կատարզինա Կոտուլայի հետ
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի իրավահավասարության նախարար Կատարզինա Կոտուլայի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին։
 Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ժողովրդագրության ոլորտում ՀՀ կողմից տարվող շարունակական աշխատանքները՝ առանձնահատուկ կարևորելով երեխա ունեցող ընտանիքների, ինչպես նաև ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Ընդգծվել է նաև աշխատանքի ու երեխաների խնամքի համատեղմանն աջակցող միջոցառումների դերը։
Լեհաստանի իրավահավասարության նախարարը ևս ներկայացրել է ժողովրդագրության ոլորտում իր երկրի փորձը։
Կողմերն անդրադարձել են նաև ընտանիքում բռնության դեմ պայքարի ուղղությամբ երկու երկրների կողմից իրականացվող քաղաքականությանն ու կանանց զորեղացման ծրագրերին։