Մեկնարկել են Արագածոտնի մարզի Ուշի բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները

Մեկնարկել են Արագածոտնի մարզի Ուշի բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները
Մեկնարկել են Արագածոտնի մարզի Ուշի բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները։ Մանկապարտեզի վերակառուցումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ-ի պատվիրակմամբ, ՀՀ կառավարության հրատապ ծրագրերով՝ պետբյուջեի ֆինանսավորմամբ։
Մանկապարտեզը կառուցվել էր 1975 թվականին։ Երկու երկհարկանի և մեկ միահարկ մասնաշենքերը քայքայված էին և գնահատվել էին 3-րդ աստիճանի վնասվածության, հետևաբար շենքն այլևս չէր շահագործվում։
Նախատեսվում է իրականացնել վերակառուցման և ուժեղացման, ներքին հարդարման, ինժեներական ցանցերի վերակառուցման, տարածքի բարեկարգման, տանիքի վերանորոգման, ներքին և արտաքին դռների և պատուհանների տեղադրման, ինչպես նաև ջրամատակարարման, էլեկտրաֆիկացման և գազամատակարարման վերականգնման աշխատանքներ։
Տարածքը կցանկապատվի և կբարեկարգվի։