Արագածավանի թիվ 1 և Սասունիկի միջնակարգ դպրոցներում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում

Արագածավանի թիվ 1 և Սասունիկի միջնակարգ   դպրոցներում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում

Դպրոցները կառուցվում են ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ։ Դպրոցների շինարարությունն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ-ի պատվիրակմամբ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։

Հիմնովին կառուցվող նոր դպրոցներից յուրաքանչյուրում հնարավորություն կունենա սովորելու 432 աշակերտ։

Համայնքների դպրոցների նախկին շենքերը նախորդ դարի կառույցներ էին և դրանց շահագործումն այլևս վտանգավոր էր։