Վերջապես լուծվեց Զանգակատուն-Պ. Սևակ բնակավայրերի ոռոգման խնդիրը
Արարատ համայնքի Զանգակատուն-Պարույր Սևակ բնակավայրերում կառուցվում է 1450 գծմ երկարությամբ նոր ոռոգման ջրագիծ։ Աշխատանքներն այս պահին իրականացվում են ելնելով խիստ անհրաժեշտությունից, քանի որ տեղի բնակիչների համար ոռոգման սեզոնի բացվելուն պես առաջանում են անհարմարություններ կապված ջրի պակասի հետ։
Գյուղատնտեսությունը մեր համայնքի համար կարևորագույն ոլորտներից մեկն է, որի զարգացումը ապահովելու համար պետք է կառուցել նոր արդիականացված ոռոգման համակարգեր։ Գյուղացու կայուն եկամուտի և պատշաճ կենսակերպի ապահովման համար չափազանց կարևոր է ոռոգման ջրի անխափան մատակարարումը:
Այս տարի նախատեսված ոռոգման ջրագծերի անցկացման աշխատանքներին զուգահեռ Զանգակատուն բնակավայրում կատարվելու են նաև ճանապարհների ասֆալտապատման, լուսավորության անցկացման և այլ բարեկարգման աշխատանքներ։
Արվում է ամեն ինչ, որպեսզի մեր համայնքի բոլոր բնակավայրերում լինի համաչափ զարգացվածություն և հավասար պայմանների ստեղծում մեր բնակիչների համար: