«Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիր». Դարչիաշվիլի

«Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիր». Դարչիաշվիլի

Եռակողմ հանդիպման շրջանակներում քննարկվել են տարբեր ուղղություններով հարցեր։ Երկկողմ հարթությունում առկա է նաև ռազմավարական գործընկերություն և օրինակելի հարաբերություններ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ: 

Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին՝ այսօր Բաքվում կայացած Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ: 

«Հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ ժամանակներս ձեռք կբերեն պայմանավորվածություններ և կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որը շրջադարձային կլինի տարածաշրջանում կայուն խաղաղության և ստաբիլության համար», - նշել է Վրաստանի ԱԳ նախարարը:

Աղբյուրը՝     radar.am