Բնապահպանական հարցերի շուրջ աշխատանքային քննարկում Արարատի մարզպետարանում

Բնապահպանական հարցերի շուրջ աշխատանքային քննարկում Արարատի մարզպետարանում
ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմում մարզպետ Սեդրակ Թևոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել բնապահպանական հարցերի շուրջ աշխատանքային քննարկում: Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետի աշխատակազմից։
Քննարկմանը ներկա են եղել Արարատի մարզի համայնքների ղեկավարները և նրանց ներկայացուցիչները, մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանն ու Վաղարշակ Ամիրխանյանը, Ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետ Սաղաթել Պետրոսյանը, Արարատի տարածքային բաժնի պետ Արթուր Նազարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է համայնքներում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից շրջակա միջավայրին հասցվող վնասները կանխելու և նվազեցնելու, ոլորտը կարգավորող օրենքների շրջնականներում ստուգայցեր անցկացնելու, համայքների ավագանիների որոշումների միջոցով ոլորտը կարգավորելու վեաբերյալ հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է բնապահպանական խախտումները նվազեցնելու նպատակով շինարարության, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում հատուկ տեխնոլոգիաներ կիրառելու կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև օդում փոշու անթույլատրելի մակարդակը կրճատելու, խոզաններն ու տարատեսակ թափոններն այրելու վնասակարության, շրջակա միջավայրի վրա հողագրունտների տեղափոխման բացասական հետևանքները վերացնելու և մի շարք այլ հարցերի: