Վերին Լարսը բեռնատարների համար փակվել է առատ ձյան պատճառով

Վերին Լարսում առատ ձյան պատճառով երկու ուղղությամբ ճանապարհը փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց: