Հիմնանորոգվում է Խնձորեսկ բնակավայրի մանկապարտեզը

Հիմնանորոգվում է Խնձորեսկ բնակավայրի  մանկապարտեզը
Երկար սպասումից հետո հիմնանորոգվում է Խնձորեսկ բնակավայի մանկապարտեզը: Գորիսի համայնքապետարանի և «Փարոս» հիմնադրամի համագործակցությամբ հերթական խոշոր ծրագիրն է մեկնարկել, նորոգվում է Խնձորեսկի մանկապերտեզը: Մանկապարտեզ հաճախում է շուրջ 90 երեխա:
Շենքը նորոգման խիստ կարիք ուներ, «Փարոս» հիմնադրամի հետ երկարատև քննարկումներից հետո , վերջնականապես հաստատվել է ծրագիրը:
Նորոգման աշխատանքերը մի քանի օր է ընթացքի մեջ են: Ծրագրի շրջանակներում տանիքն արդեն ամբողջովին փոխվել է, հաջորդիվ ջեռուցման համակարգի կառուցման և շենքի ներքին հարդարման աշխատանքներն են:
Նորգման աշխատանքներից հետո, մանակապարտեզը նաև նոր գույք կունենա՝ «Ֆոքս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության աջակցությամբ: