Ղազախստանի արտաքին գործերի նախարարը ժամանել է ՀՀ ԱԳՆ

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն ժամանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
ԱԳՆ-ում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։