Ահարոն Սահակյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին և Շվեյցարիայի Թխուանե գյուղաքաղաքի քաղաքապետ Գի Լավողելին

Ահարոն Սահակյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին և Շվեյցարիայի Թխուանե գյուղաքաղաքի քաղաքապետ Գի Լավողելին
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը:
Մարզի ղեկավարը ողջունել և շնորհակալություն է հայտնել հյուրերին Կոտայքի մարզ այցի, մարզի հանդեպ ցուցաբերված հետաքրքրության համար՝ բարձր գնահատելով բարերար Վահե Գաբրաշի նախաձեռնությամբ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում կյանքի կոչված ծրագրերը:
 Հանդիպման նպատակն էր՝ քննարկել Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Շվեյցարիայի Թխուանե բնակավայրերը քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ համագործակցության հուշագրի մանրամասները:
«Շվեյցարիան հայտնի է իր զբոսաշրջային ուղղություններով և մեզ համար շատ կարևոր է փորձի փոխանակումն այս ոլորտում. սիրով պատրաստ ենք համագործակցել՝ ամրապնդելով երկկողմ կապերը»,- իր խոսքում նշել է մարզպետ Ահարոն Սահակյանը:
 Վահե Գաբրաշը և Գի Լավողելին էլ իրենց հերթին նշել են, որ հետաքրքրված են Ծաղկաձորի զբոսաշրջային ուղղություններով և, առհասարակ, մարզի պոտենցիալով:
 Մի շարք ուղղություններով երկկողմ առաջարկները քննարկելուց հետո Ահարոն Սահակյանը հյուրերի հետ այցելել են Ծաղկաձոր համայնք՝ տեղում քննարկելու հետագա համագործակցության ուղիները: