Պետական բյուջեի ճանապարհային ցանցի զարգացման ծախսերը 2024 թվականին

Պետական բյուջեի ճանապարհային ցանցի զարգացման ծախսերը 2024 թվականին
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին ճանապարհային ցանցի զարգացմանն հատկացնել 119 միլիարդ 530 միլիոն դրամ, ինչը մոտ 15%-ով ավել է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը: Այս մասին տեղեկանում ենք ACSES-ը վերլուծական կենտրոնից։ 
 Ճանապարհային ցանցի բարելավման ծախսերի 53.6%-ը կուղղվի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը և միջին նորոգմանը՝ ապահովելով 448 կմ ավտոճանապարհի բարելավում՝ 2023 թվականի համար ծրագրված 310 կմ-ի փոխարեն։