ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փամբակ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում վերակառուցվել է խմելու ջրի մատակարարման համակարգը, կառուցվել արտաքին լուսավորության ցանց։
Սուբվենցիոն 2 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է է 20 միլիոն 65 հազար 652 դրամ, որից 14 միլիոն 45 հազար 956 դրամը ՀՀ կառավարության, 6 միլիոն 19 հազար 696 դրամը Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։
47․ Փամբակի խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 999 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում վերակառուցվել է 1355․35 մետր խմելու ջրատար, 1 բաշխիչ- թողարկիչ, 1 թողարկիչ, կառուցվել է 2 օդահան հոր։
Ծրագրի իրականացման շնորհիվ Փամբակում հիմնովին բարելավվել է խմելու ջրի մատակարարումը։
48․Փամբակի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 7 միլիոն 65 հազար 752 դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Փամբակի կենտրոնական փողոցներում արտաքին լուսավորության ցանց է անցկացվել 1400 մետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 49 լուսատու։
Փամբակ բնակավայրն իր պատմության ընթացքում գիշերային ժամերին լուսավորվում է առաջին անգամ։