Գյուղմթերք մթերելու դիմաց վճարը 30 օր ուշացնելու դեպքում վարչական տույժ է նախատեսվում

Գյուղմթերք մթերելու դիմաց վճարը 30 օր ուշացնելու դեպքում վարչական տույժ է նախատեսվում

«Էական փոփոխություններ են նախատեսվում գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերման և իրացման մասով, որոնց նպատական է հավասարակշռել պայմանագրային անհավասար կարգավիճակ ունեցողների հարաբերությունները՝ ապահովելու առևտրի արդարություն այս հարաբերություններում և գյուղատնտեսական ապրանքի երաշխավորված իրացումն ու վերարտադրողականությունը», - հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը։

Հանձնաժողովը նախաձեռնել է քննարկում բիզնես համայնքի ներկայացուցիչների համար՝ որի ժամանակ ներկայացվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվում են ձեռք բերողների (բաշխող և վերամշակող կազմակերպություններ) կողմից գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը:

Շուշան Սարգսյանը հայտնեց, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մայիսի 6-ին, որով սահմանվել է նոր ինստիտուտ, որը նախկինում գյուղատնտեսության մեջ չի եղել, այն է՝ գյուղատնտեսական արտադրանքի իրացնողի բանակցային ուժեղ դիրքը՝ այն վերամշակող և բաշխող ընկերությունները, որոնք ունեն առավելություն ավելի թույլ պայմանագրային կողմի համար։

«Եթե գյուղմթերք իրացնող սուբյեկտը ֆիզիկական անձ է, ապա բանկացային ուժեղ դիրք ունեցող է համարվում այն ձեռքբերողը, որի նախորդ տարվա հասույթը գերազանցում է 25 մլն դրամը։ Իսկ եթե իրացնողը անհատ ձեռնարկատեր է կամ իրավաբանական անձ, ապա այդտեղ սահմանվել են գերիշխողի հասույթի տարբեր շեմեր՝ 25 միլիոնից մինչև 1.5 մլն դրամը։ Այստեղ կարևոր նախապայման է հանդիսանում, որ իրացնող կազմակերպության հասույթը  պետք է 10 անգամ նվազ լինի ձեռք բերող կազմակերպության հասույթից», - ասաց ՄՊՀ անդամը։

Շուշան Սարգսյանը հայտնեց, որ նոր կարգավորմամբ 30 օրից ավել չվճարելու դեպքում նախատեսվում է վարչական տույժ՝ գերիշխող դիրք ունեցողի նախորդ տարվա հասույթի 0-10 %-ի չափով։

Աղբյուրը`   panorama.am