Ուկրաինայում կազմակերպված առցանց աճուրդում Թուրքիայի քաղաքացին 177 000 դոլարով ոսկու հանք է գնել

Ուկրաինայում կազմակերպված առցանց աճուրդում Թուրքիայի քաղաքացին 177 000 դոլարով ոսկու հանք է գնել

Ուկրաինայի Երկրաբանության և ընդերքի պետական ծառայությունն անցկացրել է էլեկտրոնային աճուրդներ 13 հատուկ թույլտվությունների համար՝ օգտակար հանածոներով, այդ թվում՝ ոսկու, մանգանի հանքաքարերով, ստորգետնյա ջրերով տարածքների մշակման համար: Այս մասին ասվում է երկրի պետական երկրաբանական ծառայության պաշտոնական կայքում:

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է՝ մրցակցային պայքարի ընթացքում լոտերի (արժեթղթերի խումբ, որը ֆոնդային բորսայում հանդիսանում է գործարքների ստանդարտ միավոր կամ այդպիսի միավորների ցանկացած քանակ- Tert.am) ընդհանուր արժեքը աճել է վեց անգամ՝ 6.5 միլիոն գրիվնայից (մոտ 230 000 ԱՄՆ դոլար) հասնելով 38.4 միլիոնի (մոտ 1 354 000 ԱՄՆ դոլար)։

Այպիսով, երկրի ոսկու հանքաքարի լոտը՝ Ժելտովոդսկու տարածքը, ձեռք է բերվել «Спыс Украина» ՍՊԸ-ի կողմից հինգ տարի ժամկետով, որը լոտի համար, ընդհանուր առմամբ, վճարել է 5.73 միլիոն գրիվնա (մոտ 177 000 ԱՄՆ դոլար)՝ 4.4 միլիոն գրիվնա (մոտ 145 000 ԱՄՆ դոլար) մեկնարկային գնով:

Ըստ բաց գրանցամատյաններից ստացված տվյալների՝ ընկերությունը գրանցված է Լվովում, այն ստեղծվել է 2010 թվականին: Դրա վերջին սեփականատերը Թուրքիայի քաղաքացի Չաքմաք Ֆիրաթն է:

Ամենաակտիվ պայքարը ծավալվել է մանգանի հանքավայրերի համար, որի աճուրդին մասնակցել են ընդհանուր առմամբ 7 ընկերություններ: Աճուրդի ընթացքում մեկնարկային գինն աճել է 53 անգամ՝ 189.700 գրիվնայից (մոտ 7.000 ԱՄՆ դոլար) դառնալով 10 միլիոն գրիվնա (մոտ 353.000 ԱՄՆ դոլար): Հաղթող է ճանաչվել United Energy ընկերությունը, որի անունը կապվում է Ուկրաինայի ամենահարուստ օլիգարխներից մեկի՝ Իգոր Կոլոմոյսկու հետ:

«Գների զգալի աճ են ցույց տվել նաև այլ լոտեր: Այսպիսով, ստորգետնյա ջրերով մագնումը թանկացել է ավելի քան 21 անգամ` 4697 գրիվնայից (մոտ 160 ԱՄՆ դոլար) դառնալով 100 հազար (մոտ 3.600 ԱՄՆ դոլար)», - հավելվում է հաղորդագրությունում:

Բացի այդ՝ նշվում է,  որ սաթի չորս լոտերի գինն աճել է միջինը 12.5 անգամ: