ԵՄ երկրները կոչ են անում Եվրոպական ներդրումային բանկին վերանայել պաշտպանական ներդրումների վերաբերյալ քաղաքականությունը

ԵՄ երկրները կոչ են անում Եվրոպական ներդրումային բանկին վերանայել պաշտպանական ներդրումների վերաբերյալ քաղաքականությունը

ԵՄ երկրները կոչ են անում Եվրոպական ներդրումային բանկին վերանայել պաշտպանական ներդրումների վերաբերյալ քաղաքականությունը, հայտնում է Bloomberg-ը:

Տասնչորս երկրներ նամակ են հղել Եվրոպական ներդրումային բանկի պաշտոնյաներին՝ կոչ անելով պաշտպանական նախագծերի ավելի արդյունավետ ֆինանսավորում։

Նամակն ուղարկվել է ԵՆԲ-ի նախագահ Նադյա Կալվինոյին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրուին:

ԵՆԲ-ի ներկայիս քաղաքականությունն արգելում է ներդրումներ կատարել զենք-զինամթերքի ձեռքբերման և ռազմական ենթակառուցվածքների ստեղծման համար, սակայն բանկին թույլատրվում է ֆինանսավորել այսպես կոչված «երկակի նշանակության ապրանքներ», որոնք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով:

Հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում, Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններ ցանկանում են այս փոփոխությունը ԵՄ պաշտպանական կարողությունները բարելավելու համար:

Նամակը ստորագրել են Ֆինլանդիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Ռումինիայի և Շվեդիայի առաջնորդները:

Աղբյուրը`   banknews.am