ԱՄՆ-ն և Ճապոնիան տիեզերքում միջուկային զենքի արգելքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծ են պատրաստել

ԱՄՆ-ն և Ճապոնիան տիեզերքում միջուկային զենքի արգելքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծ են պատրաստել

Վաշինգտոնն ու Տոկիոն պատրաստել են տիեզերքում միջուկային զենքի տեղակայման արգելքը հաստատող՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում «Միջուկային զինաթափումը և միջուկային զենքի չտարածումը» թեմայով բաց քննարկմանը։

«Միջուկային զենքի ցանկացած տեղակայում Երկրի ուղեծրում աննախադեպ, վտանգավոր և անընդունելի կլինի: Երկրները պետք է հավատարիմ մնան Տիեզերքի մասին պայմանագրի չորրորդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորություններին (արգելում է Երկրի ուղեծրում տեղադրել զանգվածային ոչնչացման, այդ թվում՝ միջուկային զենք ունեցող օբյեկտներ) և մենք բոլոր երկրներին, որոնք դեռ չեն միացել այս պայմանագրին, կոչ ենք անում անհապաղ անել դա», - ասել է Գրինֆիլդը՝ հավելելով, որ Ճապոնիայի և Միացյալ Նահանգների համատեղ նախագիծը վերահաստատում է այս պայմանագրի կողմերի հիմնարար պարտավորությունները և կոչ է անում անդամ երկրներին չմշակել միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման որևէ այլ զենք, որը նախատեսվում է Երկրի շուրջը տեղադրելու համար։