Վաչե Տերտերյանն ընդունել է Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնի գլխավորած պատվիրակությանը

Վաչե Տերտերյանն ընդունել է Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և խոսել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջև առկա երկար տարիների արդյունավետ համագործակցությունից:
Քեյթ Նյուտոնը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ խոսել է իրականացրած ծրագրերից, առկա խնդիրներից և դրանք լուծելու անհրաժեշտությունից:
Նյուտոնը նշել է, որ այցի նպատակն է մարզերում տեղում գնահատել ու ծանոթանալ առկա իրավիճակին, խնդիրներին:
Վաչե Տերտերյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նպատակները՝ կապված դպրոցաշինության հետ և այս համատեքստում կարևորել է «Դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականությունը և զարգացումը:
Նախարարի տեղակալը խոսել է ջրամբարաշինությունից, ոռոգման համակարգի զարգացումից և համայնքային կարևոր այլ հարցերից, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներից, պետության կողմից իրակացվող տարբեր ծրագրերից և նշել, որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը միշտ պատրաստակամ է իր իրավասության շրջանակներում շարունակելու, զարգացնելու առկա արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս և պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարի տեղակալի հետ այցելել մարզեր՝ տեղում ծանոթանալու, տեսնելու, գնահատելու առկա խնդիրները և իրավիճակը՝ նախանշելու հետագա համագործակցության ուղղությունները: