ԵՄ-ն կարող է Ուկրաինային ՌԴ ակտիվների գումար հատկացնել

ԵՄ-ն կարող է Ուկրաինային ՌԴ ակտիվների գումար հատկացնել

Եվրամիությունը օրինագիծ է մշակել, որը հնարավորություն է տալիս Ուկրաինային եկամուտներ տրամադրել Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվներից։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է «Bloomberg» գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթուղթը։

Մարտի 11-ին «Financial Times» թերթը հայտնել էր, որ ԵՄ-ն արդեն հուլիսին կարող է Ուկրաինային փոխանցել 2-3 մլրդ եվրո, որը գոյացել Է ՌԴ սառեցված ակտիվների վերաներդրման հաշվին, որոնց կառավարումն իրականացնում է «Euroclear» միջազգային դեպոզիտարիան:

Աղբյուրը՝    radar.am