ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար մարտի 30-ից կգործեն սահմանափակումներ՝ POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս և ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս։
Բանկից վստահեցնում են, որ դա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի աշխատանքի վրա։ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակելու է «Мир» քարտերի լիարժեք սպասարկումը: Ինչպես և նախկինում ՎՏԲ Խմբի բանկերի և ռուսաստանյան ցանկացած այլ բանկերի «Мир» քարտերի քարտապանների համար, շարունակելու են հասանելի մնալ հիմնական ծառայությունները. այն է՝ կանխիկի ստացում ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից, վճարումներ Մոբայլ բանկինգ հավելվածում, Վիդեո բանկ և Հեռախոս բանկ հեռահար ծառայությունների միջոցով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով հասանելի են նաև փոխանցումները, այդ թվում՝ միջազգային: Կախված երկրից՝ փոխանցումները հնարավոր է իրականացնել հեռախոսահամարով կամ քարտի համարով, բանկային ռեկվիզիտներով կամ կանխիկի տրամադրմամբ: Այդ քարտերով հնարավոր է կատարել նաև անկանխիկ վճարումներ Ռուսաստանի տարածքում գործող առևտրի կետերում և կանխիկացնել միջոցներ ՌԴ տարածքում տեղակայված բանկոմատներից:
ՎՏԲ-Հայաստան Բանկից տեղեկացնում են, որ սույն թվականի մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը չի մասնակցելու կենսաթոշակային/նպաստի քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի պետական ծրագրին:
2024թ․-ի մարտին կատարված անկանխիկ վճարումներից ստացված հետվճարը բանկի հաճախորդները կստանան մինչև սույն թվականի ապրիլի 25-ը՝ Բանկում գործող իրենց հաշվեհամարին։
Միաժամանակ, բանկը պատրաստակամ է այդ հաճախորդներին առաջարկել սպասարկման լավագույն պայմաններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոդուկտների և ծառայությունների շրջանակներում։ Ինչպես նաև նրանք կարող են շարունակել ստանալ իրենց կենսաթոշակը/նպաստը ՎՏԲ Բանկում: