ԿԲ-ն՝ Հայաստանում «Միր» վճարային համակարգի աշխատանքի վերաբերյալ

ԿԲ-ն՝ Հայաստանում «Միր» վճարային համակարգի աշխատանքի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության  Կենտրոնական բանկը պարզաբանել է հանրապետության տարածքում ռուսական "МИР" քարտերի սպասարկման սահմանափակումները։  

«Կենտրոնական բանկը բազմաթիվ հարցումներ է ստանում ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի աշխատանքի հետ կապված, ինչի առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված: 

Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին», - ասված է գլխավոր դրամատան հայտարարության մեջ։

Նշենք, որ  ԱՄՆ պատժամիջոցների փետրվարին ընդունված հերթական փաթեթում (home.treasury.gov) ընդգրկված է նաև "МИР" համակարգի կազմակերպիչ ընկերությունը, որը պատկանում է ՌԴ Կենտրոնական բանկին: