ԵՄ-ն պետք է եվրոպարտատոմսեր թողարկի՝ տնտեսության ռազմականացման համար. Շառլ Միշել

ԵՄ-ն պետք է եվրոպարտատոմսեր թողարկի՝ տնտեսության ռազմականացման համար. Շառլ Միշել

Պատմության մեջ առաջին անգամ Եվրամիությունը պետք է սկսի եվրոպարտատոմսերի թողարկումը պաշտպանական վարկերի համար, որպեսզի ֆինանսավորի իր տնտեսության արագ անցումը պատերազմական վիճակի: Այս կարծիքը հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Euractiv պորտալի՝ մարտի 21-22-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի նախօրեին հրապարակած հոդվածում:

«Ռազմարդյունաբերության մեջ ներդրումները թանկ են, բայց առանց դրանց մենք չենք կարողանա ընդլայնել մեր պաշտպանական արտադրությունը: Պետք է պարզեցնել ռազմարդյունաբերական համալիրի հասանելիությունը պետական ​​և մասնավոր ֆինանսավորման համար: Ռազմական եվրոպարտատոմսերի թողարկումը հնարավորություն կտա գումար ստանալ հումքի գնման կամ արդյունաբերության մեջ ներդրումների համար, ինչը կարող է հզոր միջոց լինել մեր նորարարական տեխնոլոգիական բազան և արդյունաբերական ներուժն ամրապնդելու համար»,- ասել է Միշելը։

Աղբյուրը`   b24.am