Որքանո՞վ է Հայաստանը 2023թ․-ին ավելացրել արևային էներգիայի արտադրությունը

2023 թ․ Հայաստանը զգալիորեն ավելացրել է արևային էներգիայի արտադրությունը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) տվյալներով, այն կազմել է 585,8 մլն կՎտ․ժ, որից 382,3 մլն-ը արտադրել են արդյունաբերական կայանները, իսկ մնացած 203,5 միլիոնը` ինքնավար կայանները (սեփական տների և ձեռնարկությունների, որոնք հոսանք են արտադրում ոչ վաճառքի համար)։ Այս գումարային 585,8 միլոնը գրեթե մեկուկես անգամ (46%-ով) ավելի էր, քան 2022 թվականի ցուցանիշը։ Ընդ որում, աճ է արձանագրվել թե՛ առևտրային, թե՛ ինքնավար կայանների գծով։
Արդյունքում, եթե 2022-ին արևային էներգիան կազմում էր ընդհանուր հոսանքի արտադրության 4,4%-ը, ապա 2023-ին՝ 6,8%, թեև ընդհանուր հոսանքի արտադրությունը երկրում փոքր-ինչ նվազել է (3,7%-ով՝ կազմելով 8 միլիարդ 658,7 միլիոն կՎտ․ժ` ներառյալ ինքնավար արևային պանելները): Ընդհանուր հոսանքի արտադրությունը նվազել է դեպի Արցախ մատակարարումների դադարեցման պատճառով, ինչպես նաև ԱԷԿ-ի՝ նախատեսվածից ավելի երկար կանգի պատճառով (ընթացիկ վերանորոգման համար):
Ստորև` էլեկտրաներգիայի արտադրության բաշխվածությունը 2022 և 2023 թթ-ին
|
2022 |
2023 |
Ատոմային |
31,4% |
31,2% |
Ջերմային |
42,7% |
42,8% |
Հիդրո |
21,4% |
19,0% |
Արևային |
4,4% |
6,8% |