Ռոբերտ Ղուկասյանը համայնքի ղեկավարի հետ եղավ Մեղրի համայնքի Կարճևան գյուղում

Ռոբերտ Ղուկասյանը համայնքի ղեկավարի հետ եղավ  Մեղրի համայնքի Կարճևան գյուղում
Մարտի 19-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը համայնքի ղեկավարի հետ եղավ Մեղրի համայնքի Կարճևան գյուղում։
Այստեղ նա բնակիչների հետ շրջեց բնակավայրի փողոցներում, լսեց նրանց բարձրացրած հարցերն ու քննարկեց Կարճևանի կյանքն ակտիվացնելու հնարավորությունները։
Մարզպետն այցելեց նաև Կարճևանի հիմնական դպրոց ու գյուղի բուժկետ։
Օրվա ավարտին Ռոբերտ Ղուկասյանը եղավ Մեղրու Արաքսաշեն թաղամասում և հանդիպեց բնակիչներին։