Թուրքիան ընդգրկվել է «տարեց» բնակչություն ունեցող երկրների շարքում

Թուրքիան ընդգրկվել է «տարեց» բնակչություն ունեցող երկրների շարքում

ՄԱԿ-ի դասակարգմամբ Թուրքիան Թուրքիան ընդգրկվել է «տարեց» բնակչություն ունեցող երկրների շարքում։ ՄԱԿ-ի սանդղակի համաձայն՝ ժողովրդագրական առումով «ծեր» են համարվում այն ​​երկրները, որտեղ տարեցների մասնաբաժինը ընդհանուր բնակչության մեջ 10%-ից ավելի է։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ աշխարհի բնակչությունն արագորեն ծերանում է։ Տեղեկատվության համաձայն՝ Եվրոպան աշխարհում ամենաշատ միջին թվով տարեց ունեցող տարածաշրջանն է, նրանք կազմում են բնակչության 19%-ը։

Թուրքիայում, որի բնակչությունը գերազանցել է 85 միլիոնը, ինչպես նաև ամբողջ աշխարհում, նկատվում է բնակչության «ծերացման» միտում։ Անցյալ տարվա վերջի դրությամբ Թուրքիայում 65 տարեկան և բարձր տարիքի մարդկանց տեսակարար կշիռը կազմել է 8 միլիոն 722 հազար 806 մարդ։

Փորձագետների կարծիքով՝ 2030 թվականին Թուրքիայի տարեց բնակիչների թիվը կհասնի 12,9 տոկոսի, 2040 թվականին՝ 16,3 տոկոսի, իսկ 2060 թվականին՝ երկրի ընդհանուր բնակչության 22,6 տոկոսի։

Աղբյուրը՝    radar.am