Սպիտակ համայնքի կողմից ձեռք բերված երկրորդ նոր աղբատար մեքենան ևս արդեն համայնքում է

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Բաղադրիչ 2» ծրագրի շրջանակում Սպիտակ համայնքի կողմից ներկայացված «Սպիտակ խոշորացված համայնքում կոմունալ և սանիտարական պայմանների բարելավում» ծրագրով համայնքը ձեռք է բերել 2 նոր աղբատար մեքենա։
- Մինչ այդ նույն ծրագրի շրջանակում համայնքը ձեռք էր բերել նոր մոդելի 500 աղբարկղեր,
- 1 բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա (МАЗ-6912С3-310) և 1 ինքնաթափ մեքենա (МАЗ- 457121-537-000)։
- Համայնքը շուտով կստանա ևս 1 նոր աղբատար մեքենա։
Ծրագրի ընդհանուր արժեքը 278 425 000 ՀՀ դրամ է, որից համայնքի ներդրումը կազմում է 13 921 250 ՀՀ դրամ (5 %):