«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում

Համաձայն «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2024 թվականի մարտի 19-ի թիվ ՑՊ-009-03/24 որոշման ցուցակվելու են ներքոհիշյալ պարտատոմսերը՝ միաժամանակ թույլատրելով նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Պարտատոմսերի վերաբերյալ տեղեկությունները՝
Թողարկողի անվանումը՝ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ|
Արժեթղթի տեսակ՝ անվանական, արժեկտրոնային պարտատոմս
Թողարկման ամսաթիվ ՝ 01/02/2024թ.
Տեղաբաշխման ժամանակահատվածը՝ 01/02/2024թ.- 16/02/2024թ.
Արժեթղթի անվանական արժեքը՝ 10,000 ՀՀ դրամ
Արժեթղթերի քանակ՝ 200,000 հատ
Շրջանառության ժամկետ՝ 36 ամիս
Ցուցակման ամսաթիվ՝ 22/03/2024թ․
Մարման ամսաթիվ ՝ 01/02/2027թ․
Արժեկտրոնի տոկոսադրույք՝ 11%