Սաուդյան Արաբիան ծրագրում է մոտ 40 միլիարդ դոլար ներդնել արհեստական բանականության ոլորտում

Սաուդյան Արաբիան ծրագրում է մոտ 40 միլիարդ դոլար ներդնել արհեստական բանականության ոլորտում

Սաուդյան Արաբիայում ծրագրում են ստեղծել մոտ 40 միլիարդ դոլարի հիմնադրամ և այդ միջոցները ներդնել արհեստական բանականության ոլորտում։

Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումների հիմնադրամի ներկայացուցիչները վերջին շաբաթներին քննարկել են ամերիկյան Andreessen Horowitz վենչուրային կապիտալի ընկերության և այլ ֆինանսիստների հետ հնարավոր գործընկերությունը:

The New York Times-ի փոխանցմամբ՝ Andreessen Horowitz-ից բացի, այլ վենչուրային ընկերություններ ևս կարող են մասնակցել թագավորության արհեստական բանականության ֆինանսավորմանն ուղղված հիմնադրամում, որի մեկնարկը, հնարավոր է, տրվի տարվա երկրորդ կեսին։

Աղբյուրը`   b24.am