Կառավարությունը 54,704.3 հազար դրամ է հատկացրել Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին

Կառավարությունը 54,704.3 հազար դրամ է հատկացրել Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին

Կառավարությունը 54,704.3 հազար դրամ է հատկացրել Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և մարզում բնակեցված մեր հայրենակիցներին առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերված և հյուրանոցային ծառայությունների 2023թ. ստանձնած պարտավորությունների դիմաց առաջացած պարտքերի մարման ֆինանսավորումն ապահովելու նպատակով։

Գործադիրը հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը կվարվի էլեկտրոնային եղանակով:

Արդյունքում՝ նաև կապահովվի պետական մարմիններում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով նախատեսված քանակից ավելի հաստիքներ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում փորձագետներ չներգրավելու մեխանիզմներ։ Բացի այդ, ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության համար անհրաժեշտ պետական ծառայողների վերաբերյալ տեղեկատվությունը կստացվի համապատասխան հաշվապահական ծրագրերից, որը կնվազեցնի սխալ տեղեկատվություն ներկայացնելու հավանականությունը, ինչպես նաև կբացառի ծառայողների կողմից կրկնակի աշխատանքի կատարումը։