Անգլիայի բանկը հիմնական տոկոսադրույքը պահել է տարեկան 5.25% մակարդակում

Անգլիայի բանկը հիմնական տոկոսադրույքը պահել է տարեկան 5.25% մակարդակում

Անգլիայի բանկը պահպանել է հիմնական տոկոսադրույքը տարեկան 5.25% մակարդակում: Այս մասին ասվում է կարգավորիչի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

«2024-ի մարտի 20-ին ավարտված նիստում Անգլիայի Բանկի Դրամավարկային քաղաքականության կոմիտեն քվեարկել է բանկային տոկոսադրույքը 5.25% մակարդակում պահպանելու օգտին», – ասվում է հայտարարության մեջ:

Կարգավորիչը նշում է, որ փետրվարի 12-ամսյա գնաճը հունվարի և դեկտեմբերի 4%-ից նվազել է մինչև 3.4%, ինչը փոքր-ինչ ցածր է սպասումներից։ Ծառայությունների ոլորտում գնաճը նույնպես նվազել է, սակայն պահպանվել է 6.1% մակարդակի վրա։

Անգլիայի բանկը կանխատեսում է, որ Մեծ Բրիտանիայի գնաճը 2024-ի երկրորդ եռամսյակում կնվազի 2%-ից՝ վառելիքի մաքսատուրքերի սառեցման ֆոնին:

Անգլիայի բանկի հաջորդ նիստի արդյունքները կհրապարակվեն մայիսի 9-ին։

Աղբյուրը՝     b24.am