Քննարկվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2023 թ․ տարեկան հաշվետվությունը

Քննարկվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2023 թ․ տարեկան հաշվետվությունը
Մարտի 22-ին կայացել է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվության վարչության հաղորդագրության, նիստի ընթացքում ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը զեկուցել է նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Այնուհետև քննարկվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2023թ․ տարեկան հաշվետվությունը։
Օրակարգային թեմաների թվում էին նաև չափման միջոցների ստուգաչափման սակագների, ստուգաչափման պարբերականության, ստուգաչափման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։