Ժամանակակից բիզնեսում ոչ միայն հարկ վճարելն է կարևոր, այլ բաղադրիչներ էլ կան

Ժամանակակից բիզնեսում ոչ միայն հարկ վճարելն է կարևոր, այլ բաղադրիչներ էլ կան

Բնապահպանական, սոցիալական  կորպորատիվ կառավարումը ( ESG)  համաշխարհային բիզնեսում  այլևս  ոչ թե միտում է համարվում, այլ` անհրաժեշտություն;  Այդ իսկ պատճառով շատ  երկրներ օրենսդրական փոփոխություններ են կատարում՝ ընկերությունների համար հաշվետվողականության պարտավորություններ մտցնելու նպատակով: Հայաստանյան բիզնես ընկերություններն էլ բացառություն չեն։ Երևանում  «Ընդլայնելով բիզնես հնարավորությունները» թեմայով բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) կոնֆերանսի ժամանակ փորձագետները նշում են, որ    էկոլոգիան դարձել է դիվանագիտության միջոց, և այդ ոլորտում ներդրումները երկարաժամկետ զարգացման հիմք են ստեղծում։  «ESG-ն  կայուն զարգացման բիզնես մոդել է, որը հիմնված է բնապահպանական ոճի սոցիալական պատասխանատվության ու լավ կառավարչական մեխանիզմների վրա»,- ejc.am-ի թղթակցի հետ զրույցում արձանագրում է  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Անդադառնալով, թե արդյո ՞ք  հայաստանյան  հանքարդյունաբերական ընկերություններն  աստիճանաբար գնում են   դեպի միջազգային ստանդարտներ, հարցին՝ ընդգծում է՝

 

  «Իհարկե դրան այլընտրանք չկա։ Մենք տարբեր հարթակներում տարբեր կազմակերպություններ ներկայացնելով փորձում ենք հասցնել մեր սիրելի հանրությանը, որ դրան այլընտրանք չկա։ Ուղղակի ժամանակի հարց է։ Երկու տարբերակ կա՝ կամ նախահարձակ եք լինում, մինչև ձեզանից դա պահանջեն, դուք արդեն որոշակի քայլ եք անում, կամ մի օր դա ձեզանից պահանջելու են։ Դա միայն հանքարդյունաբերությանը չի վերաբերում։ Հանքարդյունաբերությունը ամենաքննադատվող ոլորտներից մեկն է, դրա համար է թիրախում կամ ուշադրության կենտրոնում գտնվում, բայց մնացած բոլոր բիզնեսները, որոնք հատկապես կապված են արտահանման ոլորտի հետ, եթե այսօր չեն առնչվում, ապա շատ մոտ ապագայում կառնչվեն այդ խնդրի հետ, քանի որ նրանք հանդիսանում են մատակարարման շղթայի մաս, ուստի ուղղակի թե անուղղակի իրենք այդ խնդիրի հետ առնչվելու են»։

            ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը վստահ է՝   միայն հարկ վճարելը բավարար չէ։ Ժամանակակից բիզնեսում կան նաև կարևոր այլ բաղադրիչներ։ Օրինակ՝ պետք է հասկանալ՝ արտադրանքն արտադրելիս արդյո՞ք հետևել ես էթիկայի կանոններին թե ոչ, արդյո՞ք 14–15 տարեկան երեխաներ աշխատել են քո բիզնեսում։ Ստեփանյանն արձանագրում է՝ ընկերությունում առաջնային են բնապահպանական պատասխանատվությունը,  սոցիալական բաղադրիչը,  աշխատակիցների ու  աշխատանքի անվտանգությունը։ Համայնքները նույնպես առանցքային նշանակություն ունեն։ Ընդհանուր առմամբ, ժամանակակից բիզնես մոդելը   եռոտանի աթոռի է նման։ Արդյո՞ք մի օր հասարակությունը կհասկանա, ո՞ր ոլորտում ռիսկերը նվազագույնի կհասնեն։ Արմեն Ստեփանյանը կարծում է, որ արդեն հասկացել են

«Մարդիկ երբեմն թյուր ըմբռնում ունեն հանքարդյունաբերական ընկերությունների մոտեցման հետ կապված՝ թե շրջակա միջավայրին, թե աշխատակիցներին։ Ասեմ, որ գրեթե բոլոր հանքարդյունաբերողները, ցավոք գրեթե, արդեն իսկ մեծ ջանքեր ու քայլեր են ձեռնարկել ՝ ռիսկերը կառավարելու և միջազգային տարբեր հարթակների տարբեր ստանդարտներին համապատասխանելու ուղղությամբ»։

Սայլը տեղից շարժվում է
Կայուն զարգացումը   միայն հանքարդյունաբերության ոլորտին չի վերաբերում։ Արմեն Ստեփանյանն ընդգծում է , որ այդ հարթակը միայն ընդերքը չի կիսում։ Տարբեր ոլորտներում են հարցերը քննարկվում։ Նրա դիտարկմամբ՝   հանքարդյունաբերությունը ամենամեծ խնդիրներ ունեցող ոլորտը չէ։ Թե որքանո՞վ են խնդրահարույց մյուս ոլորտները, կգնահատեն փորձագետները, բայց գյուղատնտեսության ոլորտում էլ շատ խնդիրներ կլինեն։ Մեծ կազմակերպություններն առնչվում և լուծում են խնդիրները,  բայց վստահ է, որ գյուղատնտեսությունն իր խնդիրներով ՝  ESG-ի բաղադրիչով հանքարդյունաբերությունից պակաս չէ, դրանք գուցե ավելի շատ լինեն։

Գործանականում   կայուն զարգացման տեսանկյունից կարևոր է հաշվետվողականությունը՝ արձանագրում է  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, կայուն զարգացման գծով փոխտնօրեն   Աննա Սաղաբալյանը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանում այն քիչ ընկերություններից է, որը Կայուն զարգացման զեկույց է հրապարակել  միջազգային GIR ստանդարտներով։ Ինչո՞վ է սա կարևոր

 

 «Միշտ շեշտում ենք ընկերությունում, որ սա նոր թրենդ  չէ, նորաձև չէ։ Դա հաճույքի համար չի արվում։ Դա չի արվում նրա համար, որ ցույց տանք ։ Դա արվումէ , քանի որ ունի պրակտիկ նշանակություն, քանի որ այսօր համաշխարհային շուկան պահանջում է, որպեսզի ընկերությունները լինեն հաշվետու, ընկերությունները լինեն կայուն զարգացման չափորոշիչներին ու չափանիշներին համապատասխան։ Դրան հետևելու լավագույն ձևը բացերը բացահայտելու, ցույց տալու, խնդիրները լուծելու ռազմավարության լավագույն ձևը դա կայուն զարգացման զեկույցի հրապարակումն է։ Այն անցյալ տարի ավելի դժվար էր, քանի որ տվյալները հավաքելը ավելի դժվարությամբ էր արվում, հետո ինչքան ընկերությունը հունի մեջ է ընկնում, այնքան ավելի հեշտ է լինում»։

Կայուն զարգացման զեկույցը փաստի արձանագրում չէ, ինքնանպատակ չէ։ Դա կարճաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարության մշակում է։ Սա նաև վստահության հասնելու ճանապարհ է։ Այս առումով կարևոր է, որ զեկույցները կարդացվեն։ Եթե կան խնդիրներ, ապա շահագրգիռ կողմերը  հաշվետու լինելու պահանջ ներկայացնեն։

 

«Մյուս խնդիրը պրակտիկ պահանջն է։ Միջազգային շուկաները ընկերություններից պահանջում են նման հաշվետվողականություն։ Մի քանի տարի հետո միջազգային շուկաներում (եվրոպա, Չինաստան) որևէ բան վաճառել հնարավոր չի լինի , եթե դու չունես կայուն զարգացման ռազմավարություն, քայլեր, հաշվետվողականություն»։

BDO Italia կայուն նորարարության ընկերության գործընկեր Վալերիա Ֆացիոն կարծում է, որ այսօր ներդրողների համար կարևոր է, որ ընկերություններն իրենց աշխատանքում հաշվի առնեն ESG բաղադրիչը: Սպառողները նույնպես բծախնդիր են դարձել և փորձում են ընտրել արտադրողների, ովքեր կպահպանեն այդ չափանիշները: 30 տարեկանից ցածր սպառողների 75%-ի համար կարևոր է, որ ապրանքները համապատասխանեն ESG պահանջներին: Ուստի պատասխանատու ընկերությունները պատշաճ ուշադրություն են դարձնում այս բաղադրիչին։ Վալերիա Ֆացիոն կարծում է, որ շատ կարևոր է բարձրացնել հանրային իրազեկությունը, որպեսզի նրանք ճնշում գործադրեն արտադրողների վրա՝ պահպանելու բնապահպանական չափանիշները: «Պետություններն ու ընկերությունները սկսել են հասկանալ, որ տնտեսական արժեքները չի կարելի տարանջատել բնապահպանականից։ Դրանք փոխկապակցված են։ ԵՄ մակարդակով ընդունված որոշման համաձայն՝ 49 հազար ընկերություններ պետք է տեղեկատվություն տրամադրեն ESG-ի մասին։ Այս ուղղությամբ քաղաքականությունը գնալով ավելի կոշտ է լինելու»,-  եզրափակում է փորձագետը։