Օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է Կ. Ուլնեցի 31 հասցեում

Օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է Կ. Ուլնեցի 31 հասցեում

ՀՀ ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2024 թվականի մարտի 25–ից օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ք. Երևան, 0037, Կ. Ուլնեցի 31 հասցեում տեղակայված մասնաճյուղում:

Օտարերկրացիներին մատուցվող ծառայությունները հետևյալն են. 
- ՀՀ-ում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կարգավիճակի դիմում և ստացում,
- Օտարերկրացուն ՀՀ այցելելու հրավերի ձևակերպում,
- ՀՀ մուտքի վիզայի երկարաձգում,
- Վարչական տուգանքի վճարում։