News.am. Հայաստանը պետք է զարգացնի հանքարդյունաբերությունը՝ կոտրելով կարծրատիպերը․ Հայկ Ակարմազյան

Հանքարդյունաբերությունը Հայաստանում զարգացող ոլորտներից է։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի Կայուն զարգացման և բնապահպանական ծրագրերի խորհրդատու, տ. գ. թ. դոցենտ Հայկ Ակարմազյանը NEWS.am-ի հետ զրույցում ասում է՝ հանքարդյունաբերությունը զարգացնելու դեպքում Հայաստանը հարեւանների համեմատ նույնիսկ մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ շահույթ կարող է ստանալ:
«Ընդունված է ասել, որ մեր հարեւան երկրները հարուստ են նավթով, գազով: Բայց չի կարելի պնդել, որ բոլոր այդ երկրները բնական ռեսուրսներով Հայաստանից ավելի հարուստ են: Օրինակ՝ պղինձը, որով հարուստ է Հայաստանը, ի թիվս՝ լիթիումի, կոբալտի, նիկելի եւ հազվագյուտ տարրերի, հանդիսանում է կրիտիկական թոփ 5 մետաղներից մեկը, որոնցից կախված են ապագայի տեխնոլոգիաները՝ էլեկտրական մեքենաները, արեւային վահանակները եւ կանաչ էներգիայի կուտակման ժամանակակից մարտկոցները», - նշում է մասնագետը։
Իսկ արդյո՞ք Հայաստանում կրիտիկական համարվող մետաղների ուղղությամբ բավարար ուսումնասիրություններ իրականացվել են․ այս հարցին պատասխանելու համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում փետրվարի 29-ին իրականացվել էր աշխատաժողով, որը նվիրված էր Լիթիումին:
...Արդեն մարտի 11-15-ը Հայկ Ակարմազյանը Հայաստանի անցկացված աշխատաժողովի արդյունքները ներկայացրել է Մեծ Բրիտանիայում կայացած կրիտիկական մետաղներին եւ շրջանառու տնտեսությանը վերաբերող միջոցառման ժամանակ...
«Արտերկրի գործընկերները հանդիպումների ընթացքում մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի արդյունաբերական ոլորտի հանդեպ», - ընդգծում է Հայկ Ակարմազյանը։
... Մասնագետի կարծիքով՝ եկել է Հայաստանում հանքարդյունաբերության նկատմամբ կարծրատիպային, բացասական ընկալումը դրականով փոխելու ժամանակը։ Հանքարդյունաբերությունը զարգացնելու դեպքում Հայաստանը հարեւանների համեմատ նույնիսկ մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ շահույթ կարող է ստանալ...
Ավելին` news.am