Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

Հեռագրում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։

Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։

Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր ենք հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»։

Հիշեցնենք, որ մարտի 22–ի երեկոյան մերձմոսկովյան «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, ըստ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալների, զոհվածների թիվը հասել է 137–ի, նրանց թվում կան նաև երեխաներ։ Զոհվել է նաև մեկ ՀՀ քաղաքացի: