ՀՀ ԿԲ. Շրջանառության մեջ են դրվում ՀՀ նոր հուշադրամներ

2024 թվականի մարտի 25-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» և «Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամները:
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

Դիմերես՝ դրվագ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից, Փարաջանովի արձանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում (քանդակագործ՝ Ա. Շիրազ, 999 թ.):
Դարձերես՝ Սերգեյ Փարաջանովի դիմապատկերը, դրվագներ նրա «Խեցիով վարիացիա Պինտուրիկիոյի և Ռաֆայելի թեմաներով»․ 2-րդ տարբերակ` նվիրված է Վ. Ա. Կատանյանին (1989 թ.), «Լացող Ջոկոնդան» (1977 թ.), «Դանիել Օլբրիխսկու դիմանկարը» (1980 թ.) կոլաժներից:
Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես), Աննա Կուրղինյան (դարձերես)
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

Դիմերես՝ եկեղեցու զանգակատան պատկեր, «Մարդը ափի մեջ» գրքի շապիկը (նկարազարդող՝ Խ. Գյուլամիրյան, 1963 թ.):
Դարձերես՝ Պարույր Սևակի դիմապատկերը, ստորագրությունը, փետրագրիչ՝ Սևակի «Հայաստան» (1950 թ.) բանաստեղծության ֆոնին:
Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: