2024թ. հունվար-փետրվարին Հայաստանում արտահանումն աճել է 2.6 անգամ

2024թ. հունվար-փետրվարին Հայաստանում արտահանումն աճել է 2.6 անգամ

2024թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 5,336.3 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2 անգամ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 196.7 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2024թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանն արտահանել է 2,569.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 2,766.5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 2.6 անգամ, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 73.2%։