Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից տեղեկացնում են, որ մարտի 25-ին Տիգրան Խաչատրյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: