Փետրվարին հիբրիդ ավտոմեքենաների վաճառքն ավելացել է. ինչ ցուցանիշներ են գրանցվել Եվրոպայում. Euronews

Փետրվարին հիբրիդ ավտոմեքենաների վաճառքն ավելացել է. ինչ ցուցանիշներ են գրանցվել Եվրոպայում. Euronews

Հիբրիդային էլեկտրական մեքենաների վաճառքն անցյալ ամիս ամենաշատն աճել է ԵՄ-ում, սակայն բենզինով աշխատող մեքենաները ևս շարունակում են մեծ պահանջարկ ունենալ, - գրում է Euronews-ը:

ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 10.1%-ով, իսկ ամենամեծ աճը նկատվել է հիբրիդային  էլեկտրական մեքենաների բլոկում:

Ֆրանսիայում վաճառքներն աճել են 13%-ով, Իտալիայում՝ 12.8%-ով, Իսպանիայում՝  9.9%-ով և Գերմանիայում՝ 5.4%-ով:

Ըստ Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA)՝  նոր էլեկտրական մեքենաների վաճառքն ամենաշատն աճել է հունվարին, իսկ հիբրիդային էլեկտրական մեքենաները նախորդ ամիս առաջատար դիրք են գրավել՝ 27 երկրներում, Մեծ Բրիտանիայում և EFTA-ի անդամ երկրներում՝ 24.2%-ով:

Նոր հիբրիդային մեքենաների թիվը նույնպես նախորդ տարվա համեմատ աճել է 12%–ով: Նոր բենզինով մեքենաների թիվն աճել է 5.9%-ով, ընդ որում այս կատեգորիան շարունակում է գրավել շուկայի մեկ երրորդից ավելին:

Որպես ամենահայտնի կատեգորիա՝ բենզինով մեքենաները չեն զիջում իրենց  մասնաբաժինը Էլեկտրական և հիբրիդային տրանսպորտային միջոցներին: Չնայած դրան՝ 2023 թվականի փետրվարին բենզինով մեքենաների մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է՝ 36.9%-ից հասնելով 35.5%-ի։

Ամբողջ Եվրոպայում նոր դիզելային մեքենաների վաճառքները նվազել են 5.1%-ով,  թեև այս կատեգորիայի մասնաբաժինը դեռ 12% է: Փետրվարին նոր մեքենաների վաճառքը նվազել է մի քանի շուկաներում, ներառյալ երեք խոշորագույն շուկաներում՝  Ֆրանսիա (-30.5%), Իսպանիա (-17.4%) և Իտալիա (-11.8%): Մյուս կողմից, Գերմանիայում դիզելային վառելիքի վաճառքն աճել է 9.7%–ով:

Փետրվարին ԵՄ-ում, Մեծ Բրիտանիայում և EFTA-ի անդամ երկրներում էլեկտրական մեքենաների վաճառքն աճել է 10.3%-ով` պահպանելով շուկայի կայուն մասնաբաժինը`13.2%:

Բելգիայում վաճառքներն աճել են 66.9%-ով, իսկ Ֆրանսիայում՝ 31.8%-ով։ Գերմանիայում վաճառքները նվազել են 15.4%-ով, իսկ Իռլանդիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում և Իսլանդիայում վաճառքները նույնպես նվազել են:

Այնուամենայնիվ, հիբրիդային էլեկտրական մեքենաները շարունակում են գրավել եվրոպական շուկաները, ինչը պայմանավորված է չորս խոշորագույն շուկաների ՝ Ֆրանսիա (+41.5%), Իսպանիա (+26.5%), Գերմանիա (+16.4%) և Իտալիա (+16.1%) էական աճով:

Հիբրիդային էլեկտրական մեքենաների վաճառքներն աճել են 12%-ով` նպաստելով կայուն աճի այնպիսի շուկաներում, ինչպիսիք են Գերմանիան, Բելգիան և Ֆրանսիան:

Աղբյուրը`   banksnews.am