Թուրքիայում գործազրկությունը հասել է վերջին 10 տարվա ամենացածր մակարդակին

Թուրքիայում գործազրկությունը հասել է վերջին 10 տարվա ամենացածր մակարդակին

Թուրքիայում գործազրկության մակարդակը 2023-ի վերջին կազմել է 9.4%, ինչը նվազագույն ցուցանիշն է վերջին 10 տարվա ընթացքում։ Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը։

2023-ին 15 տարեկանից բարձր գործազուրկների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 318 հազարով։ 2022-ին գործազրկությունը կազմել է 10.4%։ Ընդհանուր առմամբ գործազուրկ է 3.26 միլիոն քաղաքացի։ Միաժամանակ գործազուրկ է տղամարդկանց 7.7%-ը, իսկ կանանց՝ 12.6%-ը։

Նշվում է, որ 15-24 տարեկան տարիքային խմբում գործազուրկ է 17.4%-ը։ Թեև 2022 թվականի համեմատ այս ցուցանիշը նվազել է 2%-ով։

Թուրքիայում զբաղվածության մակարդակը կազմում է 48.3% և մեկ տարվա ընթացքում աճել է 0.8%-ով։ Աշխատանքով զբաղված է 31.6 միլիոն քաղաքացի՝ ավելի քան 65%-ը տղամարդ, իսկ ավելի քան 31%-ը՝ կին։

Աղբյուրը՝     b24.am