Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման դասընթացներ

Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման դասընթացներ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է իրականացնել անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման դասընթացներ։ Արդյունքում՝ մասնակիցները կհավաստագրվեն և կստանան անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետի որակավորում։
Կարող են մասնակցել՝
բժիշկներ՝ հոգեբույժներ, վիրաբույժներ, վնասվածքաբաններ և նյարդաբաններ,
հարբժիշկներ՝ կինեզիոլոգներ, վերականգնողաբաններ, էրգոթերապիստներ։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մայիսի 1-ը գրանցվել «Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների դիմումների հաշվառման հարթակում»՝ հետևյալ հղմամբ՝ https://vdimum.socservice.am/frontend/web/index.php...
Դասընթացները կանցկացվեն Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 20 83 44 հեռախոսահամարով։