2023-ին Ֆրանսիայի պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 5.5%

2023-ին Ֆրանսիայի պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 5.5%

2023 թվականին Ֆրանսիայում բյուջեի դեֆիցիտը հասել է 154 միլիարդ եվրոյի, որը կազմել է երկրի ՀՆԱ-ի 5.5%-ը և զգալիորեն գերազանցել է կառավարության նախնական կանխատեսումը` 4.9%: Այս ցուցանիշն է հրապարակել Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը:

Զեկույցում նշվում է, որ 2022-ին բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 4.8%-ը, իսկ 2021 թվականին՝ 6.6%։ Այնուամենայնիվ, նշվում է, որ ՀՆԱ-ի մակարդակի համեմատ բյուջեի ծախսերը նվազել են 3.7%-ով՝ 2022 թվականին 4%-ով աճելուց հետո։

Պետական ​​պարտքի մակարդակը 2023-ին աճել է 147.6 միլիարդ եվրոյով՝ հասնելով 3.1 տրիլիոն եվրոյի։ Այսպիսով, 2023-ի վերջին այն կազմել է հանրապետության ՀՆԱ-ի 110.6%-ը։ Մեկ տարի առաջ այն կազմում էր ՀՆԱ-ի 111.9%-ը, սակայն դրա ընդհանուր չափը ավելի ցածր էր՝ 2.9 տրիլիոն եվրո։ Պետական ​​պարտքի աճը 2023-ին պայմանավորված է առաջին հերթին պետական ​​կարճաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման աճով։

«Մենք հավատարիմ ենք 2027 թվականին պետական ​​բյուջեի դեֆիցիտը 3%-ից նվազեցնելուն», – ասել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերության և թվային ինքնիշխանության նախարար Բրունո Լը Մերը և ընդգծել, որ կառավարությունը չի նախատեսում բարձրացնել հարկերը՝ բյուջեի հավասարակշռությունը վերականգնելու համար։

Աղբյուրը՝     b24.am