Մարտի 27-ից Երևանում մեկնարկում են փոսային նորոգման աշխատանքներ

Մարտի 27-ից Երևանում մեկնարկում են փոսային նորոգման աշխատանքներ

Երևան քաղաքում մարտի 27-ից մեկնարկում են փոսային նորոգման աշխատանքներ:  Այս մասին Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: 

«Հրատապությունից ելնելով աշխատանքներն իրականացվելու են նաև գիշերային  ժամերին, ուստի ճանապարհային երթևեկության, ինչպես նաև աշխատանքները իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոները և լինել առավել զգոն:

Միաժամանակ հայտնում եմ, որ փոսային նորոգման աշխատանքները կատարվելու են հետևյալ պարբերականությամբ՝ 1 օր երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, 1 օր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում», - գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը  հայցում է քաղաքացիների ներողամտությունը: