Լրագրողական մրցույթ․ Հանքարդյունաբերություն 2024

Լրագրողական մրցույթ․ Հանքարդյունաբերություն 2024

Մրցույթին ներկայացվող նյութերը կարող են լինել ցանկացած ժանրով (ռեպորտաժ, հարցազրույց, մասնագիտական վերլուծություն, ակնարկ և այլն) և վերաբերեն Հայաստանի հանքարդյունաբերության՝

Ø  Դերին ու նշանակությանը
Ø  Խնդիրներին և մարտահրավերներին
Ø  Կայուն զարգացման (բնապահպանական, սոցիալական, կառավարչական) խնդիրներին
Ø  Օտարերկրյա ներդրումների ներգրավմանը
Ø  Իրական և հնարավոր վտանգներին
Ø  Ոլորտի ներուժի արդյունավետ օգտագործմանը

Մրցույթի չափորոշիչները

Ø  Նյութի ներկայացման տեխնիկական որակը․ կառուցվածքը, տեսաձայնային, մուլտիմեդիա գործիքների օգտագործումը
Ø  Մասնագիտական  չափանիշներ և էթիկա․ հավասարակշռություն, փաստերի ստուգում, ճշգրտություն, բազմակարծություն, նորարարություն, վերլուծական մոտեցում, տեղեկատվության նշանակություն

Մրցույթի պայմանները և վերջնաժամկետը
Մրցույթին պետք է ներկայացվեն 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում  հրապարակված լրագրողական նյութերը։ Աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Ներկայացող նյութերի քանակական սահմանափակում չկա:

Ընտրված աշխատանքների հեղինակները կստանան դրամական պարգևներ և հավաստագրեր: Յուրաքանչյուր մեդիաձևաչափի համար կսահմանվի մեկ մրցանակ և «Գրան Պրի»՝ անկախ նյութի ձևաչափից: Հատուկ մրցանակ է նախատեսվում նաև ոլորտն ակտիվորեն լուսաբանելու համար:

Նյութերն անհրաժեշտ է  ուղարկել [email protected][email protected] հասցեներով։