Թուրքիայի, ԱՄԷ-ի և Չինաստանի բանկերը հետաձգում են ռուսական նավթի դիմաց վճարումները

Թուրքիայի, ԱՄԷ-ի և Չինաստանի բանկերը հետաձգում են ռուսական նավթի դիմաց վճարումները

Ռուսական ընկերությունները բախվել են հում նավթի և վառելիքի վճարումների մի քանի ամսվա ուշացումների, քանի որ Չինաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բանկերը վախենում են ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցներից: 

Այս մասին տեղեկությունը հրապարակել է «Reuters» գործակալությունը։ Վերջին շաբաթների ընթացքում Չինաստանի, ԱՄԷ-ի և Թուրքիայի մի շարք բանկեր խստացրել են պատժամիջոցների պահպանման պահանջները, ինչը հանգեցրել է դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների ուշացման և նույնիսկ՝ մերժման: Mashreq բանկը՝ ԱՄԷ-ում, Ziraat-ը և Vakifbank-ը՝ Թուրքիայում, ինչպես նաև Bank of China-ն ու ICBC-ն՝ Չինաստանում, դեռ մշակում են վճարումները, բայց մշակումը տևում է շաբաթներ կամ ամիսներ:

Աղբյուրը՝    radar.am