Երևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի կասեցումը

Երևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի կասեցումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները Մարինա Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բարեկամության մետրոյի գետնանցում) իրականացրել են վերստուգում և արձանագրել, որ այնտեղ վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։