Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին

Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ մարտի 27-ին, հյուրընկալել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Գյումրի համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը:
Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ներկայացրել քաղաքն իր պատմությամբ, մշակույթով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի և, մասնավորապես, զբոսաշրջային ոլորտի մասին: Համայնքի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է տարբեր երկրների ու քաղաքների հետ ունեցած կապերին ու համագործակցություններին: Վարդգես Սամսոնյանն իր խոսքում անդրադարձել է նաև քույր քաղաքներին, առկա կապերին, դրանց ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ընդգծել Շվեյցարիայի որևէ քաղաքի հետ քույր քաղաքի շրջանակներում հնարավոր համագործակցությունները:
Դեսպանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, իր խոսքում կիսվել քաղաքից ստացած տպավորություններով, առանձնակի շեշտադրել քաղաքի պատմաճարտարապետական ու մշակութային առանձնահակությունները: