«Մեծ յոթնյակը» քննարկում է ռուսական նավթի գնի առաստաղի իջեցման հնարավորությունը

«Մեծ յոթնյակի» երկրները (G7) քննարկում են ռուսական նավթի գնի առաստաղի իջեցման հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների գծով օգնական Ջեֆրի Պայատը։
«Այո, այդ հարցը քննարկվում»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է ամերիկացի պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները և նրա գործընկերները գների վերահսկման հարցում հանձնառու են միասին աշխատել՝ զրկելով Ռուսաստանին էներգետիկ ռեսուրսներից եկամուտներ ստանալու հնարավորությունից:
Աղբյուրը՝ armenpress.am